Մենք չենք պատկերացնում Հայաստանն առանց Ռուսաստանի եւ Ռուսաստանն առանց Հայաստանի։ Նոյեմբերի 10-ին Հայաստանի խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաեւը։

Նրա խոսքով՝ երկրներին կապում է մեծ հաղթանակը, որը ոչ ոք չի կարող խլել։ «Մեզ կապում է նաեւ ընդհանուր մշակույթը, պատմությունը, կրոնը, հավատքը»,- հավելեց նա։

Տայսաեւը նշեց, որ խորհրդարանական համագործակցության բաղադրիչն էլ ավելի կարեւոր դեր պետք է ունենա Հայաստանի եւ Ռուսաստանի խնդիրների լուծման գործում։