Զենքի գնման գործընթացի հետ կապված ինչքան քիչ խոսենք, այնքան այդ գործընթացը հաստատ ավելի շուտ կլինի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Հնդկաստանից զենք գնելու մասին տարածված տեղեկություններին:

«Պետք չէ այդքան փորձել լուսաբանել՝ զենքը որտեղ հասավ, ինչ զինտեխնիկա եկավ, հասկանում եմ՝ թեման գաղթակղիչ է բոլորի համար։ Այո, ակտիվ իրականացվում են զենքի ձեռքբերման գործընթացներ, այդ քննարկումները տարվում են մի շարք երկրների հետ, այն երկրների հետ, որոնք մեզ պատրաստ են տալ այն, ինչի կարիքը ունենք: Հաստատ այդ ուղղությամբ միջոցառումներ են իրականացվելու։ Այն, որ այս պահին մեզ օդ ու ջրի պես զենք է անհաժեշտ այս պահին, քննարկման ենթակա չէ»,- ասաց պատգամավորը։

Արձագանքելով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարությանը, ըստ որի՝ այսօր Հայաստանը ռուսական զենքի կարիք ունի՝ ՔՊ-ական պատգամավորն ասաց «Ես չգիտեմ՝ Տիգրան Աբրահամյանը զենքի ինչ փորձագիտական բաներ ունի, բայց զենքի լավագույն փորձաքննությունը պատերազմերն են: Մենք տեսել ենք 44-օրյա պատերազմ, տեսնում ենք ռազմական գործողություններ Ուկրաինայում, Սիրիայում եւ մեր համապատասխան փորձագետները շատ ավելի լավ գիտեն, թե ինչ զինատեսակ է պետռ, որ երկրից է պետք: Իհարկե, ռուսական զենքը կազմում է մեր ռազմական հնարավորությունների գերակշիռ մասը և կան բավականին լավ զինատեսաներ, որոնք արդարացրել են իրենց, բայց զինատեսակներ էլ կան, որ պետք է ձեռք բերվեն այլ երկրներից: Այսօր ԱԹՍ-ների լավագույն օրինակները հաստատ ռուսականը չեն, ամբողջ աշխարհում ավելի լավ պրոդուկտներ կան, քան Ռուսաստանինն է:

Մենք փորձելու ենք հետևել ՌԴ-ի հետ այն պայմանագրային պարտավորությունների կատարմանը, որոնք ունի, բայց զինատեսակներ կան, որոնք կարող են և պետք է ձեռք բերվեն այլ երկրներից»: