Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է քաղաքացին սրճարանում սեղանից գողանում նոթբուքը, դնում իր պայուսակի մեջ ու հեռանում:

«Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներինխնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնական կամ մոտակա բաժին»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: