Ոչ ռուսական, ոչ ամերիկյան, ոչ ֆրանսիական, ոչ Եվրամիության տարբերակ չկա. կա հայկական տարբերակ եւ ադրբեջանական տարբերակ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Այսինքն այլ փաստաթուղթ չի ստացվել որեւէ մայրաքաղաքից: Այժմյան բանակցությունները ԱԳ նախարարների մակարդակով ընթանում են երկու կողմերի մոտեցումների շուրջ: բանակցվում են հիմնական սկզբունքները, որի շուրջ պետք է կառուցվեն երկու հարեւան երկրների  հարաբերությունները»,-ասաց նա: