Նոյեմբերի 9-ին ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի քրեական հետախույզները Հրազդանի Միկրոշրջան թաղամասում ձերբակալել են 25-ամյա մի երիտասարդի, որը Հրազդան քաղաքի բնակիչ է: Նա, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ, ապակե գլանակ և այլն: Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում իրավապահները խուզարկեցին նաև նրա բնակարանը՝ հայտնաբերելով նմանատիպ զանգվածով փաթեթներ։
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, իսկ մեքենան տեղափոխվել է Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նախաքննությունը շարունակվում է:











