Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր առջեւ մեկ կոնկրետ նպատակ է դրել՝ «մաքրել» տարածաշրջանը Հայաստանից, Ղարաբաղից եւ հայերից։ Նա հետեւողական է այդ հարցում։ Այս մասին NEWS.аm-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թեւան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ Ալիեւը հենց այդպես է պատկերացնում «խաղաղության» օրակարգը։
«Երբ խոսքը մեր ազգային գաղափարի մասի է, ես բովանդակություն չեմ տեսնում։ Ես չեմ տեսնում, թե ինչ է գրված դրանում»,-ասաց Պողոսյանը։
Նա նաեւ մեկնաբանեց Ալիեւի վերջին հայտարարությունը, որում նա մեղադրում է Ղարաբաղի ներկայիս իշխանությանն ու Ռուսաստանին։
«Նա անդրադարձել է ոչ միայն Ռուբեն Վարդանյանին, Հայաստանին, Ղարաբաղին եւ հայ ժողովրդին, այլ նաեւ Ռուսաստանին»,-կատեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բացառել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ բանակցությունների հնարավորությունը։
«Ես կարեւոր եմ համարում, որ Հայաստանը հստակ հայտարարի, թե իրականում ինչ է ուզում։ Եթե նրանք ուզում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների եւ անվտանգության մասին, ապա դա չի ստացվի։ Մենք պատրաստ ենք այդ մասին խոսել միայն Ղարաբաղում բնակվող հայերի հետ, բայց ոչ այնպիսի մարդկանց հետ, ինչպիսին Վարդանյանն է, որին ուղարկել են Մոսկվայից, եւ որի գրպաններում ռուս ժողովրդից գողացված միլիարդներն են»,-ասել է Ալիեւը։











