Նոյեմբերի 18-ին, ժամը 23.00-ին, պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները Ստեփանավան քաղաքի Սոս Սարգսյան փողոցում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Ստեփանավանի բաժին են տեղափոխել  Ստեփանավանի Մյասնիկյան փողոցում բնակվող 25-ամյա մի երիտասարդի։ Նա ոչ սթափ վիճակում էր։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացի այդ, նրա դրամապանակում մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված կար, որը, ըստ նրա, թմրամիջոց էր։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։