Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը դեկտեմբերի 7-8-ը Բելգրադում մասնակցել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին: Հայաստանն այս կազմակերպության հիմնադիր անդամ է եւ նիստին մասնակցել է ամբողջ պատվիրակությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ազգային ժողովի լրատվության բաժնից:

Ռուս-ուկրաինական կոնֆլիկտով պայմանավորված՝ նիստն անցել է բավականին լարված:

Մանրամասները՝ տեսանյութում: