Ստեղծված իրավիճակն ահավոր է, սասափելի է։ Ես այստեղ եմ Արցախի պաշտպանության համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Երևանում կառավարության շենքի դիմաց «Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է» բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի հերոս անմահացած Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդան։

Նա հիշեց որդու խոսքերը՝ Արցախին մենակ չթողնեք. «Մենակ ենք թողել։ Այս ի՞նչ է։ Տոնածառի համար 50 հազար ժողովուրդ է հավաքվում, հիմա 10 հազար էլ չեն հավաքվում։  Այս ի՞նչ վիճակ է, այս ինչո՞ւ ենք թուրքացել։ Ոստիկանությունը մեզանից շատ է։ Այ քրքրվեք դուք ոստիկաններ։

5000 հոգու տարավ այնտեղ պառկացերեց, որ մեզ կարողանա ղեկավարի։ Ասում է՝ ես թուրք եմ։ Հայ ժողովուրդ, մեզ թուրք է ղեկավարում, ինչո՞ւ եք թույլ տալիս: Ո՞նց Գրիգոր Զոհրապի գլուխը ջարդեցին քարով, մեզ էլ են տենց անելու: Թուր Նիկոլ, 4 աղջիկ ունես, դու վախենալու բան չունես: Ոչ ինտելիգենցիա ունենք, որ ղեկավար ունենք, ոչ կառույցներ, հայ ժողովուրդ, ձեր վերջը եկել է: Երկու հայրենիք կորցրել եմ, երրորդի հերթն է եկել, էս ի՞նչ ենք անում: Նիկոլը Հայաստանը դարձնելու է փոքր Ադրբեջան, ինքն էլ  դառնալու է  նազիր-վեզիր: Ո՞ւր են մեր գեներալները: Ոչ գեներալ ունենք, ոչ տղամարդ, մենք ոստիկաններ ունենք: Ոստիկանական պետություն ունենք, որը պաշտպանում է մի գժի: Պաշտպանության նախարար, պտուղ չտաս: Եկեք ինձ բռնեք տարեք, վախկոտ շներ»,- ասաց Լիդա Առուշանյանը։