Շատ կարեւոր է հասկանալը, թե ճանապարհը բացելու դիմաց մենք ինչ պետք է տանք Ադրբեջանին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Ակնհայտ է, որ ճանապարհը բացելըբարի կամքի չի լինելու, Ադրբեջանի իշխանությունը դրա փոխարեն ինչ-որ ակնկալիքներ եւ սպասելիքներ ունեն: Որեւէ երաշխիք չկա, որ նման բաներն այլեւս չեն կրկնվելու: Ադրբեջանը պարբերաբար սա կարող է կրկնել, մի դեպքում կարող է անել բնապահպանների տեսքով, մյուս դեպքում՝ առեւտրականների:  Միջազգային հանրությունը եւս պետք է շատ ակտիվ լինի, որովհետեւ սա մարդու ազատ տեղաշարժման իրավունքի կոպիտ խախտում է, եւ հարյուրհազարավոր մարդիկ Արցախում պատանդի կարգավիճակով են»,- նշեց Սարգսյանը: