Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած և երևանցի մի խումբ երեխաներ բողոքի ստեղծագործական ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ գետնին նկարելով իրենց պատկերացումներն ու հույզերը կապված Արցախի ներկա իրավիճակի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակվելու պատճառով մնացել է Երեւանում մի խումբ այլ պաշտոնյաների հետ»

«Ջիվան Ավետիսյանի հետ պտտվում ենք ու զրուցում երեխաների հետ»,- գրել է նա:

Նշենք, որ արդեն մեկ շաբաթ Արցախը շրջափակման մեջ է գտնվում: