Հիմա բոլորս պետք է մտահոգված լինենք, բոլորս պետք է մի կողմ դնենք դիմություն, ընդդիմություն, ներկաներ, նախկիններ հասկացությունները: Այս  մասին այսօր` դեկտեմբերի 20-ին, ի աջակցություն Արցախի մշակույթի գործիչների ակցիային, ասաց հաղորդավար, սցենարիստ Արմեն  Վարդանյանը:

«Մենք այստեղ ենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եւ անկեղծ ասած, ոչ մի քաղաքական շարժում չկա այստեղ, ես այստեղ եմ եկել իմ  ընկերների կոչով: Այնպես է, որ հիմա բոլորս պետք է լինենք մտահոգված, բոլորս պետք է մի կողմ դնենք դիմություն, ընդդիմություն, ներկաներ, նախկիններ հասկացությունները: Հնարավո՞ր է մի օր կազմակերպենք մի բան, որը ոչ մի այլ նպատակ չի հետապնդում, որովհետեւ սա այն պահն է, որ պետք  է ամբողջ աշխարհը տեսնի, որ ՀՀ-ում բոլոր քաղաքացիները ոչ միայն բողոքում են, այլ արդարացի ցասում ունեն»,- ասաց նա` նշելով, որ իրենց բողոքն ուղղված է ամբողջ աշխարհին, նրանց ովքեր ոչ միայն կոչերով, այլ նաեւ գործողություններով կարող է ստեղծված իրավիճակին լուծում տալ:

Վարդանյանը նշեց, որ բացի միջազգային կառույցների առաջ պահանջներ դնելուց, աշխարհը պետք է տեսնի, որ առաջինը հայ մարդն է շահագրգիռ, հայ մարդը ունի բանակ, շարժվում է այդ ուղղությամբ, նոր պետք է սպասելիքներ ունենա այլ երկրներից:

«Հակառակորդ դաշտում երբ որ տեսնում են` չկա ցասում, չկա շարժում, չկա բողոք, ասում են` նորմալ է, մի 10-15 օր էլ պահենք` ամեն ինչ նորմալ կլինի»,- նշեց նա:

Մանրամասները` տեսանյութում: