Ազատության հրապարակից այսօր՝ դեկտեմբերի 20-ին, մեկնարկած քայլերթն ավարտվեց ՄԱԿ-ի գրասնեյակի մոտ, որտեղ ակցիայի ավարտին հնչեց Արցախի Հանրապետության հիմնը:

Ակցիայի մասնակիցները, որոնց թվում կային մշակույթի, արվեստի գործիչներ, քայլեցին Հյուսիսային պողոտայով,  Հանրապետության հրապարակո,  Վազգեն Սարգսյան փողոցով, կանգ առան եւ կոչեր հնչեցրին  Ֆրանսիայի, ՌԴ դեսպանատների առջեւ եւ ակցիան ավարտեցին  Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ:

Նրանք քայլերթի ժամանակա վանկարկում էին` «Բացեք կյանքի ճանապարհը», «Ալիեւին պատժեք» եւ այլ կոչեր էին հնչեցնում:

Երգիչ Արտեմ Վալտեր, ով նախաձեռնության հեղինական էր, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջը մեկն է` բացել կյանքի ճանապարհը, որը չբացելու դեպքում հանգեցնելու է հումանիտար աղետի:

«Սա շատ լուրջ հումանիտար աղետ է ու խնդիր, որը պետք է լուծվի ու բոլորի հանդեպ մեր պահանջը մեկն է` մեր ձայնը լսելի լինի, հասնի տեղ ու անհապաղ բացեն կյանքի ճանապարհը»,- ասաց նա:

Նշենք, որ արդեն 9-րդ օրն է` Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհը: Արցախի 120 հազարանոց բնակչությունը, ներառյալ 30 հազար երեխա, գտնվում են շրջափակման մեջ։ Դադարեցվել է սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին չեն կարողանում տեղափոխել Հայաստան՝ բուժման համար։

Ադրբեջանի հանցավոր գործողությունների պատճառով Արցախը հայտնվել է հումանիտար ճգնաժամի շեմին։