Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ուղիղ եթերում մի դրվագ պատմեց իր եւ հայտնի մի գործխարարի զրույցից
«Երևանից երեկ մի հայտնի բիզնեսմեն զանգեց, հարցրեց՝ ո՞նց եք, ո՞նց չեք։ Ասում եմ՝ ոչինչ, ասում է՝ երբ ես գալու Երևան, 25-26-ին կլինե՞ս Երևանում: Ասում եմ՝ չես հասկանում, որ մենք բլոկադայի մեջ ենք, ասում է՝ հա արի-գնա:
Մյուս ընկերս զանգեց, ասում է՝շատ վատ եմ զգում, որ չեմ կարողանում ինչ-որ ձևով օգնեմ: Ես ասացի՝ ես հիմա ամենաերջանիկ մարդն եմ, ես 54 տարեկան լինելով, երջանիկ և հաջողական գործարար լինելով, հայր և ամուսին, որդի երևի լինելով, ես ամենաերջանիկ օրերն եմ ապրում: Ես աշխատում եմ իմ ազգի համար, իմ գիտելիքները, փորձը ներդնում, ինչ ունեմ, դրել եմ, և ամենակարևորը ինչպես անել, որ իմ հայրենիքը մնա անկախ, ուժեղ այս պատմական ժամանակաշրջանում: Մենք անում ենք շատ կարևոր բան ոչ միայն մեզ համար, այլ նաև ապագա սերդնի համար»,-ասաց նա:











