«Առողջապահական խնդիրներն իրենց մաշկի վրա Խաչատրյանների բազմանդամ ընտանիքը զգում էր դեռ մինչև միջանցքի փակումը:

Կյանքի ճանապարհի փակումից հետո  բազմազավակ ծնողները կանգնել են գրեթե անհաղթահարելի խնդիրների առաջ: Հումանիտար ճգնաժամ ասվածը՝ այս ընտանիքի համար ոչ թե հեռավոր մի երևույթ է, այլ իրողություն, որի դեմ պայքարում են արդեն 10 օր: Ավագների հոգսերն են ավելացել, փոքրիկների՝ երազանքները»: Հենց այս ընտանիքի մասին է պատմում Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութը։

«Կարտոֆիլի պակաս շատ ունենք, բալիկների հարմար ամեն ճաշատեսակի մեջ ընդգրվում է  կարտոֆիլ, չունենք։ Որ խանութ գնում ենք, չկա։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքի, պեսոկի, ալյուրի պակաս ունենք։

Կխնդրեի Կարմիր խաչի միջոցով մեր արցախցիներին օգնեին, որ արցախցի բալիկներն ունենան լիարժեք սնունդ»,- ասում է ընտանիքի  մայրը՝ Ռուզաննա Խաչատրյանը։

Հիշեցնենք, արդեն 11 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:

Մանրամասն՝ տեսանյութում։