Արցախ տանող այլընտրանքային ճանապարհի՝ Հայաստանում գտնվող հատվածը մինչեւ մայիս կասֆալտապատվի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա հայտնեց, որ այժմ հողային աշխատանքներ են իրականացվում։ «Մենք ասում էինք, որ մինչեւ տարեվերջ կավարտվեն հիմնական հողային աշխատանքները։ Խոսքը Հայաստանի տարածքում գտնվող ճանապարհահատվածի մասին է»,-հավելեց նախարարը։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10:30-ի սահմաններում մի խումբ ադրբեջանցիներ, իբր, բնապահպանական պատճառներով, փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝  առաջ քաշելով նաեւ քաղաքական պահանջներ: Թշնամու կողմից Արցախի շրջափակումը շարունակվում է։