ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի համոզմամբ՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթով, Կառավարությունը դատավորների անկախությամբ նկատմամբ ոտնձգություն է իրականացնում։
«Այս նախագծերի փաթեթն ուղղված է դատական իշխանության դեմ, սա իշխանությանը հնարավորություն է տալու իրենց համար ոչ ցանկալի դատավորներին հեռացնել դատական համակարգից, ընդ որում՝ այդ հեռացումը տեղի է ունենալու նուրբ ձեւով։ Այս նախագծերի փաթեթի համաձայն, դատավորի նկատմամբ կարելի է իրականացնել քրեական հետապնդում, եւ եթե մեկ ամիս այդ դատավորի լիազորությունները կասեցված են, ապա ռեզերվային դատավորներից որեւէ մեկը կփոխարինի նրան։ Ու նույնիսկ այն դեպքում, երբ տվյալ դատավորը արդարացվի, նա այեւս չի վերականգնվի, այլ կմնա ռեզերվում։ Սա դատավորների անկախությամբ նկատմամբ ոտնձգություն է»,– ասաց Էլինար Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։











