Հայաստանում չկա աղքատության աճ, մի քանի տարվա կտրվածքով կա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Օգտվելով առիթից ասեմ, որ նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13,8 տոկոս, իսկ 11 ամիսների համար՝ 14,4 տոկոս: Սա Հայաստանի լավագույն ցուցնաիշներից է: Բնականաբար, թե մենք, թե մեր գործընկերները փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի այն տնտեսական արդյունքը, որը գոյացել է այս տարվա մեր ամբողջ երկրի մարդկանց, ընկերությունների աշխատանքի շնորհիվ, բաշխվի այնպես, որ առավել խոցելի խավը կարողանա համենայնդեպս, չվտացնել իր կյանքի որակը: Այստեղ պետք է նաեւ նկատի ունենանք, որ շատ բան կախված է նաեւ հենց մարդկանցից»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է իր նախորդ հայտարարություններից մեկին,թ ե Հայաստանում կա մոտ 100 թափուր աշխատատեղ, Քերոբյանը օրինակ բերեց իր նախորդ բիզնեսից, երբ ցանկացել են մարդկանց ներգրավել աշխատանքում, մարդիկ նախընտրել են բազմոցին նստած մնալ եւ բարեկամներից օգնություն ստանալ, քանի որ աշխատելու դեպքում պետք է ստանային նույն գումարը, բայց աշխատավարձի տեսքով. «Այսօր դա լուրջ խոչընդոտ է, որ մարդիկ գնան աշխատեն: տեսնում ենք, որ տրանսֆերտների ծավալներն են էապես մեծացել: Իհարկե, չենք կարող բաղդատել, թե ինչ նպատակի համար է ուղարկված տրանսֆերը, բայց այսօր ստացված տրանսֆերտները լուրջ խոչընդոտ են, որ մարդիկ դուրս գան տնից եւ գնան աշխատելու»,- ասաց նախարարը:
Նա հավաստիացրեց, որ այսօր տրանսֆերտները հարկելու խնդիր օրակարգում դրված չէ:











