Ես ամենօրյա կապի մեջ եմ Արցախում գտնվող իմ ընկերների եւ այստեղի իմ գործընկերների հետ, որոնք ավելի շատ բան գիտեն ամբողջ պրոցեսի ընթացքում, եւ մենք կազմ-պատրաստ ենք իրականացնել այն խնդիրները, որոնք կառաջադրվեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Այսօր խնդիրն ավելի շատ դիվանագիտական հարթության մեջ է եւ մենք որպես տնտեսության համար պատասխանատու կողմ որեւէ անմիջական անելիք այս պահին չունենք»,-ասաց նա:











