15–րդ օրն է՝ արցախցի  Գայանեն իր երկու աղջիկների հետ չի կարողանում վերադառնալ տուն՝ Արցախ։ Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակելու հետեւանքով՝ Գայանեն ու դուստրերը ժամանակավոր ապաստանել են Գորիսում։ Արցախում է մնացել Գայանեի միջնեկ աղջիկը,  նրան խնամում են տատիկն ու պապիկը։

«Շատ է կարոտում, լացում է, գիշերը չի քնում։ Մենք էլ այստեղ ենք շատ տանջվում։ Էսօր ասել են, որ ճանապարհը բացվելու է, ուրախացել է, զանգել ու պատմում է, որ անակնկալներ ունի, մենք էլ ենք արդեն պատրաստվել, սպասում ենք լավ լուրի»,– NEWS.am-ի հետ զրույցում ասում է Գայանեն, որն արդեն բոլորը իրերը հավաքել է։

Գայանեն ավագ դստեր՝ 15–ամյա Նադեժդայի եւ մի քանի ամսական բալիկի հետ էր եկել Երեւան՝ Նադեժդային հետազոտելու նպատակով։

«44–օրյա պատերազմից հետո աղջիկս սթրես է տարել, եկանք Երեւան՝ հետազոտության, հետո էլ իմացանք, որ  ճանապարհը փակ է, ամեն դեպքում շարժվեցինք առաջ, մտածելով, որ շատ ենք, կդիմադրենք, կկարողանանք ճանապարհը բացել, բայց Գորիսում արդեն խաղաղապահները չթույլատրեցին»,– պատմում է Գայանեն։

Մանրամասները՝ տեսանյութում։