Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը, որն իրացրին ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների հետ։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք ձեռնարկված միջոցառումների արդյունքում Գարեգին Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկում հայտնաբերեցին, ձերբակալեցին ու, մեքենայով հանդերձ, Շենգավիթի բաժին տեղափոխեցին 36 և 39 տարեկան երկու տղամարդու։ 36-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին «B-8» գրառմամբ սուբուտեքսի դեղահաբեր, մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված, կաթուցիչներ ու գաղտնի փականով ծալովի դանակ։ Պարզվել է, որ նրան թմրամիջոցը իրացրել է 39-ամյա տղամարդը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
39-ամյա տղամարդը կալանավորվել է։











