Ստեփանակերտի խանութներում ալյուր չկա: Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասում է Ստեփանակերտի կրպակի աշխատակից Լիանա Աթայանը, որը ժենգլայով հաց է պատրաստում եւ վաճառում:

«Կրուպեղեն չկա, շաքարավազ չկա, ձեթը մեկ-մեկ լինում է, պակաս է, խանութներ կան, որ շաքարավազը կիլոյով վաճառում են,  մի քանի խանութի են այդ սնունդը, բայց եղել է: Դե ամենակարեւորը` ժողովուրդը հացի պակասություն չի զգում:

Օրերս Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ Հայաստանից Արցախ մուտք գործած 10 տոննա բեռի հիմնական մասը դեղորայքներ են եղել, Առողջապահության նախարարությունն այն որոշակի խմբաքանակներով տրամադրել է դեղատներին:

Մանրամասները` տեսանյութում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով 120 հազար բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, գտնվում են շրջափակման մեջ։ Արցախի  Հանրապետությունը կանգնած է հումանիտար աղետի շեմին: