Կարծում եմ՝ ճիշտ չէ այսպիսի ֆորմատով նման հարցերին անդրադառնալը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով 8 հայկական բնակավայրերի վերաբերյալ Ադրբեջանի հավակնություններին, որոնք Բաքուն անվանում է «անկլավներ»։

Նախարարն իր դիրքորոշումը բացատրել է նրանով, որ հակառակորդը կարող է օգտվել դրանից։

«Սահմանի սահմանազատման և անվտանգության ապահովման հարցերով հանձնաժողովում լուրջ պրոֆեսիոնալ մարդիկ են աշխատում»,- վստահեցրեց նա։