2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցի նախօրեին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմական դիրքերի վրա մահապարտի գրոհի արդյունքում ամերիկացի 50 զինվոր է վիրավորվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

ԱՄՆ բանակի մամուլի քարտուղար, մայոր Դեյվիդ Իստբերնը հայտարարել է, որ զինվորները եղել են այն 89 անձանց թվում, որոնք տուժել են  սեպտեմբերի 10 –ին Վարդակ նահանգում տեղի ունեցած պայթյունից:

Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել են «Թալիբան» շարժման ներկայացուցիչները:Համացանցում տեղադրված նրանց հայտարարության մեջ ասվում է, որ 2001թ. սեպտեմբերի 11-ի հարձակումը ԱՄՆ -ի կողմից որպես առիթ է օտագործվել Աֆղանստան ներխուժելու եւ «Թալիբան» -ի իշխանությունը տապալելու համար: