2020-ից առաջ Առստամյանների ընտանիքը ավանդաբար Ամանորը նշում էր հայրենի տանը՝ Շուշիում:
Բազմազավակ ընտանիքի մայրը՝ Անուշ Առստամյան նշում է. «Ինչքան էլ փորձում ենք տոնական տրամադրությունը պահպանել, միեւնույն է, ամեն ինչ այլ է: Այս տարի գումավեց նաեւ շրջափակված լինելու փաստը: Իհարկե, դա հումանիտար աղետ է, 21-րդ դարին ոչ վայել քայլ: Պետք է ուժեղ լինենք, կարողանանք պայքարել: Կոչ եմ անում մեր մայրիկներին չընկճվել, մի քիչ խորամանկ ու կերատիվ գտնվել ու ձեռքի տակ եղած սննդամթերքներով հետաքրքիր սեղան պատրաստել: Ավելի կարեւորենք միախմբվածությունն ու սեղանի շուրջ ընտանեկան ջերմ մթնոլորտ ստեղծելը»:
Ընտանիք հայրը՝ Գրիգորի Առստամյանն էլ ասաց. «Ոչ տրամադրություն, ոչ տրամադրվածություն կա տոնական մթնոլորտ ստեղծելու, բայց կարծում եմ՝ մեր ընթրիքը կտարբերվի մնացած օրերից: Կփորձենք գոնե հանուն երեխաների տարին լավ ձեւով սկսել, գուցե 2023-ը ազգին ու ընտանիքին բարիքներ կբերի: կոչս բոլորին այն է, որ պետք է շատ երեխաներ ունենալ»:
Առավել մանրամասն տեսանյութում











