ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ շնորհավորելով Սուրբ Ծնունդի կապակցությամբ։
Նա մեջբերում է արել Սաղմոս համար 118-ից՝ «Աղոթք՝ հասկանալու Տիրոջ իմաստությունը»։
«Տեր, իրավունքիդ ճանապարհի օրենսգետն ինձ դարձրու, որ ամեն ժամ հետեւեմ դրան: Իմաստուն արձրու ինձ, որ քննեմ Քո օրենքը եւ ամբողջ սրտովս պահպանեմ այն: Առաջնդիր ինձ Քո պատվիրանների շավիղներով, քանզի հաճելի են դրանք ինձ: Սիրտս հակիր դեպի Քո պատվիրանները եւ ոչ թե դեպի ագահություն: Շրջիր աչքերս, որ ունայնություն չտեսնեմ, ինձ պահպանիր քո ճանապարհին: Քո ծառայի համար հաստատիր Քո խոսքը որ Քո երկյուղի մեջ մնամ: Ազատիր ինձ նախատինքներից, որոնցից կասկածում էի, քանզի քաղցր են դատաստանները քո: Ահա ցանկացած Քո պատվիրանները, քո արդարությամբ պահպանիր ինձ:
Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, մեզ եւ ձեզ մեծ Ավետիս»:











