Ադրբեջանական այսպես ասած բնապահպաններից բացի Արցախ-Հայաստան միջանցքը փակել է նաեւ առատ ձյունը: Շուշիի մատույցներում խաչմերուկը փակ է, միջանցքով անցնող ճանապարհը մաքրելը, այն գոնե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաների համար անցանելի պահելը՝ անհնար:
ԱՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճանապարհաշինության քաղաքականության բաժնի պետ Մհեր Համբարձումյանի խոսքով, բլոկադայի պատճառով այդ ճանապարհահատվածում չեն կարողանում ձնամաքրման ու աղցանման աշխատանքներ ապահովել, քանի որ Շուշիի հատվածում ճանապարհը փակ է: Իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ Ստեփանակերտ-Դրմբոն, Ստեփանակերտ- Ննգի- Մարտունի, Ստեփանակերտ- Սարուշեն-Կարմիր շուկա և Ստեփանակերտ- Ասկերան: Եթե ձյունը առատ տեղա մեզ աղի խնդիր է լինելու էլի»:
Առատ ձյան պատճառով այսօր մի շարք ներհանրապետական երթուղիներ չեն սպասարկվել:
Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի երթակարգավար Կարեն Գասպարյանն էլ նշում է. «Երեք հատ ռեյսը բացակայում են ձյան պատճառով՝ Խնուշինակ, Ճարտար և Աշան: Մնացած բոլորը ներկայացել են»:
Երթուղի դուրս եկող մեքենաներն ապահովված են ձմեռային անվանդողներով: Վարորդների խոսքով՝ տեղ-տեղ կան դժվարանցանելի ճանապարհներ, բայց մեքենաների շարժն ապահովված է: «Արցախուղի» և «Վահե Կարապետյան» ընկերություններն այս պահին ևս շարունակում են իրականացնել ձնամաքրման աշխատանքներ:
Այս պահին ճանապարհները սպասարկողները ապահովված են թե´ տեխնիկայով և թե´ աղով, բայց շրջափակումը շարունակվելու դեպքում խնդիրներ են ունենալու:
Այս անգամ առավել շատ ձյունը տեղացել է Ստեփանակերտ-Ննգի- Մարտունի հատվածում: Այս ուղղությամբ մաքրման աշխատանքներն իրականացվել են կրկնակի:











