Ադրբեջանը շատ ծանր իրավիճակում է հայտնվել՝ գտնվելով Ռուսաստանի եւ Իրանի միջեւ, եւ հատել է կարմիր գծերը թե՛ Ռուսաստանի Դաշնության, թե՛ Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա խոսքով, Բաքվի իշխանությունները հասկանում են, որ ժամանակն աշխատում է իրենց դեմ եւ սպառնում է Ադրբեջանի գոյությանը, որը սպառնալիքի գործիք է դարձել Մոսկվայի ու Թեհրանի համար։

«Բաքվում կարծում են, որ Ադրբեջանի գոյությունը կարող է պայմանավորված լինել Հայաստանի ոչնչացմամբ եւ Թուրքիայի հետ ցամաքային սահմանի ստեղծմամբ»,- նշեց նա։