Հունվարի 6-ին, ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական կողմը կրակել է Արցախի Հացի գյուղի վարչական տարածքում աշխատող գյուղտեխնիկայի եւ խաղաղ բնակչության ուղղությամբ։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Հացի համայնքի ղեկավար Սանթուր Սարգսյանը։
Տուժողներ չեն եղել, բայց գյուղացիները ստիպված են եղել դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները։ 120 հա վարելահողից կարողացել են մշակել միայն 50-ը։
«Եթե սա շարունակական լինի, ապա թե՛ պարենային անվտանգության խնդիր կունենանք, թե՛ անասնակերի խնդիր»,- ասում է Սանթուր Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։











