Հայաստանում գտնվող արցախցի 16 երեխա րոպեներ առաջ վերադարձել է Արցախ: Այս մասին հայտնել է Արցախում գտնվող հաղորդավար Էրիկ Անթառանյանը:

«16 երեխա Եվրոտեսիլի հայտնի խմբից վերջապես կարողացավ միավորվել իրենց ծնողների հետ: Չէի ուզում այդ լուրը հայտնել, մինչեւ երեխաները չէին հասել Ստեփանակերտ »,-ասաց նա Ֆեյսբուքյան լայվով:

Նշենք, որ Արցախ վերադարձած երեխաները Մանկական Եվրատեսիլ մեկնած Անաիդա Գաբուզյանի երգչախմբի անդամներն են, նրանք Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների միջնորդությամբ են վերադարձել  Արցախ։

Երեխաները շրջափակման պատճառով 37 օր ապրել են Գորիսում:

Հիշեցնենք, որ Արցախը 37 օր գտնվում է լիակատար շրջափակման մեջ, այնտեղ հումանիտար ճգնաժամ է: