Խորհրդարանական քառօրյայի օրակարգը լիովին սպառված է։ Պատգամավորները երկու օրվա ընթացքում հասցրել են դիտարկել, քննարկել եւ քվեարկել բոլոր 25 հարցերի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, նրանք պետք է վերադառնան Ազգային ժողովի նիստերի դահլիճ ժամը 16.30-ին, կառավարական հարցուպատասխանին։ Ամենայն հավանականությամբ, դա կանեն միայն կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները։