WWF-Հայաստանը շարունակում է ընձառյուծի մոնիտորինգը Հայաստանի պահպանվող տարածքներում։

«Երկարամյա աշխատանքի արդյունքում վերջին տարիներին կենդանու ներկայությունը և բնակությունը երկրի տարածքում անհամեմատ ավելի հաճախ է արձանագրվում, սակայն տեսակի պահպանությունը հանրապետության և էկոտարածաշրջանի համար շարունակում է մնալ կարևոր բնապահպանական խնդիրներից մեկը»,– գրել է WWF-Հայաստանը՝ գրառմանը կից հրապարակելով տեսանյութ։

WWF-Հայաստանը հիշեցնում է, որ ներկայումս ընձառյուծը ներառված է ՀՀ Կարմիր գրքում որպես «կրիտիկական վիճակում գտնվող» և Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակում որպես «վտանգված» տեսակ։