Էմմի Ուայնհաուսի ծննդայն օրը` սեպտեմբերի 14-ին, YouTube-ում հայտնվել է երգչուհու վերջին ստուդիական ձայնագրությունը, հաղորդել է Lenta.Ru-ն:

Խոսքը ռետրո-սոուլ ոճի երգչուհի Էմմի Ուայնհաուսի  եւ ամերիկյան երգչուհի Թոնի Բեննեթի`  Body and Soul երգի եւ տեսահոլովակի մասին է:

Body and Soul երգի բնօրինակը կատարվել է 1930թ: Դրա հեղինակները համարվում են միանգամից չորս մարդ` Ռոբերտ Սաուրը, Ֆրենք Էյթոնը, Ջոնի Գրինը եւ Էդվարդ Հեյմանը:

Հիշեցնենք, որ 27-ամյա Էմմի Ուայնհաուսը մահացել է ապրիլի 23-ին: Բժիշկների կարծիքով` մահվան պատճառը կարող էր լինել «սպիտակ տենդը»: Սեպտեմբերի 14-ին նա կդառնար 28 տարեկան: