Կարող եմ ասել, որ բավարարված եմ Երեւանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանի հետ առերեսումից: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը Գայանե Հակոբյանը:
«Նա ուղիղ հարցին հստակ պատասխանեց, որ ոչ մի հրահանգ չի եղել, որին մենք չենք ենթարկվել. «Այդ մասով բավարարված եմ: Բայց մի ուրիշ բան եմ ուզում ասել ու տեղ հասցնել. Ինչ-որ մի ալիք է ստեղծվել զոհվածների ծնողների դեմ, ծնողների նկարները վերցնում են, սադրող ու զրպարտող տեքստերով տարածում են:
Խոսքս ուզում եմ ուղղել այդ մարդկանց, որ հիմա դրանով են զբաղված: Այն, ինչ մենք անում ենք, ազնիվ ենք անում, ի տարբերություն շատ-շատերի: Ոչ աթոռի կռիվ ենք տալիս, ոչ ինչ-որ բարձունքի ենք ուզում հասնել, ոչ էլ շահ հետապնդող նպատակներ ունենք: Մեր կյանքի նպատակը դարձել է մեր երեխեքին սպանողից արյուն հանել ու պատասխան ստանալ: Էդ ինչ որս եք սկսել, ինչ կապիկություններ եք անում, իմացեք, դուք հատ-հատ հավաքագրվում եք եւ մի սիրուն օր անակնկալ ձեւով պատասխանատվության եք ենթարկվելու: Սա որպես զգուշացում: Մենք պարզել ենք ովքեր են, Նիկոլի զոմբիներից են: նորմալ մարդը ո՞նց կարա նման բաներով զբաղվի, բնականաբար Նիկոլի թաշկինակներից պետք է լինի, որի վրա Նիկոլը ոտքերը մաքրում է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնում ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին: Քրգործ է հարուցվել, տեղի են ունեցել առերեսումներ:











