ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ փետրվարի 11–ին, այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ, զրուցել զորամասի սպայակազմի հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից, Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, ծանոթացել նրանց ծառայողական կենսագրությանը, հետաքրքրվել սոցիալ-կենցաղային պայմաններով, լսել հուզող հարցերը:

Սուրեն Պապիկյանը կարեւորել է բրիգադի ծառայությունը խաղաղապահ առաքելություններ իրականացնելիս:

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ բարեփոխումների շրջանակում Զինված Ուժերում ներդրվող ծրագրերի նպատակն է բարձրացնել զորքերի մարտունակությունը, մարտական պատրաստությունը, ինչպես նաեւ բարելավվել սպայակազմի սոցիալական պայմանները: