Կատարվում է սեյսնիկ ռիսկի մոնիթորինգ՝ ամբողջովին նոր սարքավորումներով: Այս մասին յսօր՝ փետրվարի 16-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:
«Բացի այդ, շինարարության մեջ խստացվել են կանոնները, արդեն բավական երկար ժամանակ է, որ Երեւանում կտարվող շինարարությունները շենքի նախագծումներն իրականացվում են 9 բալի համար: Սա իր հերթին նպաստում է սեյսմիկ ռիսկի նվազեցմանը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է վթարային շենքերին, Փամբուխչյանն ասաց, որ փուլ առ փուլ քաղաքապետարանը այդ շենքերի քանդման նախագծեր է բերում, տեղում նոր շենքեր կառուցելու, նաեւ բնակիչներին նոր կառուցված շենքերում բնակեցնելու պայմանով:











