Թուրքիան անշեղորեն վարում է նույն արտաքին քաղաքականությունը՝ անկախ իշխանության մոտ գտնվող անձերից եւ քաղաքական ուժերից, Անկարայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ մնում է անփոփոխ, մինչդեռ Հայաստանը հետեւողականորեն կորցնում է իր պետական ​​արժանապատվությունը Արեւելքում։ Այս մասին Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նա վստահություն հայտնեց, որ սրա վրա չի ազդի նաեւ Հայաստանի իշխանությունների այսպես կոչված դիվանագիտական ​​համակցությունը։

Մելքոնյանը նշեց, որ Թուրքիան ղարաբաղյան բոլոր պատերազմների մասնակիցն է եւ Ադրբեջանի դաշնակիցը, հատկապես, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրի» ստորագրումից հետո, բայց եթե 1990-ականներին նա  կաշկանդված էր, ապա այժմ գործում է շատ ավելի ազատ, հազվադեպ իր քայլերը համաձայնեցնելով մեծ տերությունների հետ։

Փորձագետը հավելեց, որ Թուրքիան այսօր փոխվում է, ձգտում է դառնալ տարածաշրջանային գերտերություն։

«Հայաստանը պետք է փոխի Թուրքիայի հետ շփման ձեւաչափը, հստակ գիտակցի այս երկրի կողմից բխող ակնհայտ սպառնալիքը»,- ասաց նա։

Ըստ նրա՝ երկրի պարտված ղեկավարը չի կարող շարունակել կառավարել երկիրը, քանի որ մեծ ցանկության դեպքում էլ չի կարողանա առաջ տանել Հայաստանի շահերը։ «Հենց սա էլ արձանագրվեց Մյունխենում»,- կարծում է թուրքագետը։

Այս առումով նա չբացառեց, որ գործող իշխանությունների մասնակցությամբ յուրաքանչյուր հանդիպումից հետո նոր նոյեմբերի 9-ի հետ բախվելու վտանգ կա։