Մանչեսթեր Յունայթեդ - Չելսի` 3:1
Սմոլինգ, 8, Նանի, 37, Ռունի, 45 - Տորես, 46

1986 թվականից ի վեր Մանչեսթեր Յունայթեդը չէր հաղթել Անգլիայի առաջնության մեկնարկային բոլոր հինգ տուրերում: 5-րդ տուրում Ֆերգյուսոնի թիմը 3:1 հաշվով առավելության հասավ Չելսիի նկատմամբ եւ 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2 միավոր է հետ Մանչեսթեր Սիթին, որը 2:2 հաշվով ավարտեց արտագնա հանդիպումը Ֆուլհեմի հետ:

Տոտենհեմը 4:0 հաշվով հաղթեց Լիվերպուլին, Բլեքբեռնը 4:3 հաշվով հաղթեց Արսենալին: