Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի սենսացիան մատուցեց Ռեալը, որը մրցակցի խաղադաշտում 0:1 հաշվով պարտվեց Լեւանտեին եւ երեք խաղում վաստակած 6 միավորով չորրորդ տեղում է: Լեւանտեի հետ խաղի 40-րդ րոպեին հեռացվեց Խեդիրան, իսկ Կոնեն միակ գնդակը խփեց 68-րդ րոպեին:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է 9 միավոր վաստակած Վալենսիան: 7-ական միավոր ունեն Բարսելոնան ու Սեւիլիան:











