Արցախի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով հունվարին հանրապետության տնտեսության մեջ կա շուրջ 30 տոկոսի անկում:

«Տնտեսական ակտիվության ցուցնաիշը հունվարին նախորդ ամսվա համեմատ կազմել է 48, 6 տոկոս, իսկ 2022-ի հունվարի համեմատ՝ 70,6 տոկոս»,-նշել է Արցախի ԱՎԾ ղեկավար Մանուշ Մանասյանը:

Հանքագործության լորտում թողարկում գրեթե չի եղել, մշակող արդյունաբերության ոլորտում նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կազմել է մոտ 65 տոկոս:

«Գյուղատնտեսության ոլորտում այս շրջանում սովորաբար մեկ ենթաճյուղ է գործում՝ անասնաբուծությունը: Այստեղ եւս նվազմ,ան միտումներ կան:  Գյուղատնտեսության համախառն թողարկումը նախորդ տավա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 21 տոկոսով, այդ թվում մսի արտադրության ծավալները նվազել են 21,4 տոկոսով, կաթի արտադրության ծավալները՝ շուրջ 30 տոկոսով»,-նշել է Մանասյանը:

Պատկերը առավել մռայլ է շինարարության ոլորտում. Հունվարին իրականացված շինարարության ծավալը 2022-ի հունվարի համեմատ մոտ 4 տոկոս է կազմել:

Առավել մանրամասն տեսանյութում: