Ի դեմս Ադրբեջանի գործ ունենք, ոչ թե կառուցողական ու կիրթ այլ դրա հակառակը երկրի հետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին համաերիտասարդական «Բեկում» ֆորումի, «Հայաստան-Թուրքիա-Իրան-Ադրբեջան. Արցախի հիմնահարցը երեկ, այսօր, վաղը» թեմայով քննարկման ժամանակ ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Ադրբեջանն իր ստեղծման օրվանից հանդիսանում է Թուրքիայի շարունակությունը Հարավային Կովկասում, կամ Թուրքիայի նահանգներից մեկը, կամ Թուրքիայի ամենաարեւելյան նահանգ: Եւ եթե չլիներ օրինակ օսմանյան բանակը, մի քանիկերպարների հայտարարած Ադրբեջանի Հանրապետությունը երբեք իրականություն չէր դառնա, քանի որ դա արել է Օսմանյան բանակը: Ադրբեջանը Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքական պրոյեկտն է»,-ասաց նա:
Թուրքագետի խոսքով՝ այսօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանի պետական ամբողջ համակարգը, ինչպես նաեւ հասարակական կառույցները լիարժեք ինտեգրվում թուրքական պետության հետ. «Դրա վառ ապացույցն է, թե ինչպես է ադրբեջանական բանակը վերածվում Թուրքիայի գլխավոր շտաբը ղեկավարում ադրբեջանական բանակը, ինչը նաեւ դրսեւորվեց 44-օրյա պատերազմում եւ չնայած դրան, մի քանի տեղերից բացի ադրբեջանական բանակը էական ձեռքբերումներ չունեցավ: Ժամանակակից Ադրբեջանը ավելի մեծ ծավալով է վերածվում Թուրքիայի արեւելյան նահանգի»,-ասաց նա:
Թուրքագետի խոսքով՝ Ադրբեջանում մյուս միտումը հակահայկականության քարոզի ավելի շատ տարածումն է:
«Այսինքն Ադրբեջանում ավելի շատ են խոսում, որ հայերը վատն են, հայերը թշնամի են, հայերը պետք է ոչնչացվեն եւ սա արվում է բոլոր մակարդակներում, 2 բլոգեր կամ պատգամավոր չէ, որ ասում են: Երբ որ հայերին խոշտանգում են, գլխատում են եւ բոլոր իմաստներով հակահումանիստական քայլեր են անում, դա Ադրբեջանում չի առաջացնում դժգոհություն, դա առաջացնում է ոգեւորություն, այսինքն ադրբեջանական հասարակությունը լիարժեք հակահայ է տրամադրված, այսինքն՝ հայերը չեն համարվում մարդիկ: Ադրբեջանում ավելանում է հակահայկանությունը»,- ասաց նա:
Ըստ թուրքագետի 3-րդ միտումն այն է, որ Արցախից հետո, Ադրբեջանի գլխավոր խնդիրն է դարձել Զանգեզուրի միջանցքը, եւ սա կատակ չէ, քանի որ դարձել է իրենց նպատակը:
«Նրանց նպատակն է գրավել Զանգեզուրի միջանցքը եւ նոր ցեղասպանություն են անելու, դրան հաջորդելու են հաջորդ մարզերը: Նրանք փորձում են հայկական պետությունը վերացնել»,-ասաց նա:
Գեղամյանի խոսքով՝ 4-րդ միտումն այն է, որ Ադրբեջանում շատ են վախենում հայկական ռեւանշիզմից, քանի որ վախենում են, որ հայերը նորից կարող են գրավել Ղարաբաղը եւ ավելին:
«Սա մեզ համար լավ նորություն է, քանի որ դա նշանակում է, որև մենք պոտնեցիալ ունենք, մենք կարող ենք բեկում մտցնել»,- ասաց նա:











