Մեր երկրում նոյեմբերի 9-ից հետո ամեն շարժումից հետո ակնհայտ էր երիտասարդության ավելի ու ավելի շատ մասնակցությունը ակցիաներին: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, «Բեկում» երիտասարդական ֆորումի «Պայքարը. բացեր եւ նոր հնարավորություններ երեկ, այսօր, վաղը» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Կարծում եմ ընդդիմություն-հասարակություն երկխոսության մեջ շատ կարեւոր դեր ունեք հենց դուք: Այսինքն շատ ավելի օգտակար է լինելու, որ դուք բացատրեք ձեր կողքի ընկերոջը՝ ինչ է կատարվում եւ ասեք, որ սա քաղաքականություն չէ, մեր երկրի մեր երեխաների ապագայի հարցն է»,-ասաց նա:

Խամոյանը նշեց, որ Դիմադություն շարժումից հետո ինքը եզրակացություն է արել որ այս իշխանությունները չունեն բարոյականության որեւէ արգելանք:

«Այն հակաքարոզչությունը, որն աշխատել է ընդդիմության նկատմամբ, դա եղել է իսկապես բացառիկ, նման ծավալի հակաքարոզչություն ես չեմ տեսել որեւէ իշխանության ժամանակ»,-ասաց նա: