Եթե ՄԻՊ թեկնածու հրապարակային չկա, չի նշանակում, որ իշխող խմբակցութունը չի գտնում թեկնածու, կան որոշակի քննարկումներ, որոնց արդյունքը շուտով հայտնի կդառնա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Դիտարկմանը, թե կան թեկնածուներ, որոնց դիմել են եւ մերժում են ստացել, պատգամավորը չհամաձայնեց:

«Եթե մենք որեւէ  մեկին դիմենք, ապա մենք դրա մասին շատ ավելի բաց ենք խոսում եւ դրա  մասին ներկայացնում ենք, չկա  նման բան որ  մենք որեւէ մեկին դիմել ենք եւ մերժում ենք ստացել»,- ասաց նա::

Անդրադառնալով դատախազների աշխատավարձերը 92 տոկոսով բարձրացնելու հարցին, պատգամավորն ասաց, որ դա լավ է, քանի որ պետական ծառայողների աշխատավարձերը պետք է բարձր լինեն:

«Հայաստանում բոլոր ոլորտներում պետք է աշխատավարձերը բարձրացնել եւ մարդիկ պետք է ունենան բարձր աշխատավարձ: Եթե նայենք դատախազները ինչպիսի գործերի հետ են գործ ունենում, օրինակ հակակոռուպցիոն գործերով 100 միլիարդից անցնում է, եւ այստեղ մենք պետք է բարձրացնենք, որ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե արդյոք աշխատավարձերը բարձացնելու պարագայում զանգով արդարադատություն չի լինի, պատգամավորն ասաց, որ ինքը զանգովի արդարադատություն տեսել է մանկուց  եւ մինչեւ հիմա իրենք պայքարում են դրա դեմ:

«Հիմա մենք խնդրի լուծումը տեղափոխում ենք այլ հարթություն, բարձրացնելով աշխատավարձերը՝ զերծ պահելով այս ոլորտի աշխատակիցների ներգրավածությունը կոռուպցիային»,- ասաց նա: