Չեմ տեսնում առաջիկայում Բրյուսելում որեւէ հաջողություն: Այս մասին օրերս Արցախի ԱԺ-ում հանդիպման ժամանակ նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջեւ սպասվող եռակողմ հանդիպմանը:
«Մենք դիվանագիտական հարթակում պետք է շարունակենք մեր պայքարը, եւ մեր պայքարը միջազգային ճնշումներն են Ադրբեջանի վրա, այդ թվում Հաագայի դատարանի որոշումը: Մենք առանձին փակ քննարկում պետք է անենք այս թեմայով, որպեսզի այն, ինչ մտծում եմ՝ ավելի հստակ ներկայացնեմ: Չեմ տեսնում առաջիկայում Բրյուսելում որեւէ հաջողություն: Այդտեղ գլխավոր հարցերի պատասխանները չկան:
Մենք պետք է փակ քննարկում անենք, հասկանանք այն իրական մարտահրավերը, որը մեր առջեւ ծառացած է: Դա չի խանգարում, որ մենք շարունակենք արտաքին հարթակում մեր պայքարը՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները: Որեւէ առաջընթաց չկա»,-ասել է նա:











