Անգլիական ֆուտբոլային ակումբի ամենաերիտասարդ կինը գլխավոր տնօրենը եղել է մարմնավաճառուհի: Մանսֆիլդ Թաուն ակումբը հանդես է գալիս Անգլիայի առաջնութան 5-րդ դիվիզիոնում: Ակումբի նախագահ 45-ամյա Ջոն Ռեդֆորդը գլխավոր տնօրեն է նշանակել իր 29-ամյա ընկերուհի Քարոլին Սթիլին:
The Sun-ի տվյալներով, Սթիլը նախկինում աշխատել է երկու սեքս-գործակալություններում եւ պատվերները կատարել է հենց հաճախորդների բնակարաններում: Նա նաեւ տարբեր կայքերի համար լուսանկարվել է մերկ: Թերթը գրում է, որ Քարոլինը մարմնավաճառությամբ է զբաղվել պարտքերի եւ ուսման վարձի պատճառով:
Քարոլին Սթիլը թերթի հետաքրքրասիրությանը պատասխան չի գտել եւ ասել է, որ ճնշված է:











