Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ պարզեցվել է «Road control» հավելվածում գրանցվելու կարգը։

Հիշեցնենք, որ հավելվածը անձանց հնարավորություն է տալիս հսկողություն իրականացնել ճանապարհային երթևեկության նկատմամբ։ Տեսանկարահանման ու լուսանկարահանման միջոցով քաղաքացիները կարող են վարորդների թույլ տված խախտումները ֆիքսել և ուղարկել խախտումների արձանագրման կենտրոն։

Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մաղթում ենք անվտանգ երթևեկություն։