Սոցիալական ցանցերում մի  տեսանյութ է տարածվել, որում երեւում է, որ Երեւանի այգիներից մեկում  հանգստացող կնոջը մոտեցել են երկու ոստիկանության կին աշխատակիցներ եւ խուզարկել նրա պայուսակն ու գրպանները՝ պատճառաբանելով, թե հենց նրա անվտանգությունից ելնելով են խուզարկություն իրականացնում:

Կինը այս խուզարկությունը տեսագրել  է հեռախոսով:

«Ես իմ քաղաքում գալիս եմ հանգստանալու եւ սթրեսի եմ ենթարկվում»,- ասում է կինը ոստիկաններին:

Խուզարկելուց եւ ոչինչ չհայտնաբերելուց հետո ոստիկանները ներողություն են խնդրում եւ հաճելի հանգիստ մաղթում կնոջը:

Տեսանյութն առաջացրել է օգտատերերի զայրույթը, որոնք վրդովված են կին ոստիկաննների վարվելակերպից:

Տեսանյութը վերցված է Ազգային-ժողովրդավարական Բևեռի Նոր Նորք ֆեյսբուքյան էջից: