ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում հրաժարվեց պատասխանել բանակում եւ ԱԱԾ–ում 5–րդ շարասյան առկայության մասին հարցին: Նա առանց որեւէ հարցի պատասխանելու մտավ ԱԺ հանձնաժողովի սենյակ:

Հիշեցնենք, որ նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր համոզմամբ, մենք պատերազմը պարտվել ենք, որովհետեւ մեր բանակում գործել է 5-րդ շարասյուն:

Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմը պարտվել ենք, որովհետեւ մեր բանակում գործել է 5-րդ շարասյուն. Փաշինյան