«Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների շրջանակներում Երեւանի Ազատության հրապարակում այս պահին տոնական համերգ է ընթանում: Այս մասին միջոցառման անցկացման վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
Տոնական համերգին մասնակցում են երգի եւ պարի բազմաթիվ խմբեր, անհատ կատարողներ: Ազատության հրապարակում մեծ քանակությամբ քաղաքացիներ են հավաքվել՝ տոնելու սիրելի Երեւանի 2793-ամյակը: Ամենուրեք եռագույններ են եւ գույնզգույն փուչիկներ:Նախատեսված է, որ Ազատության հրապարակում ժամեր առաջ մեկնարկած եւ մինչ ուշ գիշեր տեւող համերգին կմասնակցեն հանրապետության լավագույն երգիչ-երգչուհիներն, ինչպես նաեւ դիջեյները:Ելույթ կունենան Արտո Թունջբոյաջյանը, «Էմփիռեյ» ռոք խումբը, «Դորիանսը», «Ռեինկարնացիան» եւ այլոք:











