Մայրաքաղաք Երեւանի 2793–ամյա հոբելյանի առթիվ այսօր անցկացվող միջոցառումների շարքում այս պահին Ազատության հրապարակի մերձակայքում գտնվող Կարապի լճում վինդսերֆինգի ցուցադրական ելույթներ են: Այս մասին միջոցառման անցկացման վայրից հայտնում է  NEWS.am-ի թղթակիցը:

Ցուցադրական ելույթների հիմնական հերոսները երեխաներն են՝ տասը-տասնհինգ տարեկան աղջիկներ եւ տղաներ: Բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել եւ դիտում են նրանց՝ միաժամանակ իրենց փոքրիկներին հորդորելով շատ չոգեւորվել եւ հանկարծ ջուրը չընկնել:Հատկանշական է, որ նման ելույթներ այստեղ առաջին անգամ են ցուցադրվում։